Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Մալբրի համակարգի ներդրմանը․ «Դեռևս նախորդ տարվանից՝ Մալբրի համակարգի ներդրմամբ, մեր ծրագրերի կառավարման ընթացքը էականորեն բավարարվել է: Մենք անցել ենք հաջորդ փուլին՝ ներդնելու ենք պրոյեկտների կառավարման ճկուն համակարգ, որը մեզ թույլ է տալու ենթածրագրերով, ենթաբաժիններով, ժամկետներով հետևել ամեն անհատական ծրագրին, և պարոն Մաչյանը հիմնական պատասխանատուն է լինելու»,- ասել է նա:
Փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը ևս մանրամասներ է հայտնել Մալբրի համակարգի ներդրման ծրագրից. «Խոսքը գնում է ծրագրերի կառավարման էլեկտրոնային թվային համակարգի մասին, որը հնարավորություն կտա հստակ սահմանել աշխատանքների ցանկը, պատասխանատուներին ու ժամկետները, ինչը մեր գործունեության մեծ ծավալների պարագայում հնարավորություն կտա մինչև վերջին կետը հետևել գործընթացների իրականացման ընթացքին»։
Տիգրան Ավինյանը տեղեկացրել է ևս մեկ նորամուծության մասին․ «Նոր նախագծերը հանրային քննարկման հարթակում են դրվելու: Այն նախագծերը, որոնք վերաբերում են այգիներին, ծառերին և այլն»։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ասել է, թե ժամանակին գործում էր «Ակտիվ քաղաքացի» նախագիծը, որը երկար ժամանակ է՝ չի սպասարկվում. «Հարթակը աշխատել է, բայց երկար ժամանակ է՝ չի սպասարկվում, մյուս գործակարգավարականին կներկայացնեմ հարթակի գործարկման ժամանակացույցը»,- ասաց նա։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…