ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին զեկուցվել է 2022 թ. վիճակագրական ծրագրի կատարման մասին, որն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 472 միջոցառումը կատարվել է սահմանված ժամկետում: Տարածվել են 23 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց:
Նշվել է, որ 2022 թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարն առաջին անգամ անց է կացվել համակցված մեթոդով:
Նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ:
Մասնավորապես, միջազգային գործընկեր կառույցների օժանդակությամբ կազմվել են ռեսուրսներ-օգտագործում աղյուսակները, նոր մեթոդի կիրառմամբ մշակվել և հրապարակվել են ՀՆԱ-ի եռամսյակային ցուցանիշների սեզոնային ճշգրտված տվյալները, հրապարակվել է «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության» զեկույց-հաշվետվությունը և այլն: Միջազգային վիճակագրական համագործակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ: Շարունակվել է համագործակցությունը ինչպես վարչական ռեգիստր վարող պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ միջազգային աշխատանքային խմբերի հետ: ԵՄ մեթոդաբանության հիման վրա աշխատանք է տարվել ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ:
Արդիականացվել են Ազգային հաշվետվողականության հարթակի ցուցանիշները, ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների 30-ամյակի համատեքստում՝ իրազեկման միջոցառում է իրականացվել Միացյալ Թագավորության ազգային վիճակագրության գրասենյակի հետ համատեղ: Արդիականացվել է 139 վիճակագրական արտադրանքի որակի հռչակագիր, ԵՄ Միասնական ինտեգրված մեթատվյալների կառուցվածքը:
Առաջիկայում նախատեսվում է նաև Վիճակագրական կոմիտեի կայքէջի արդիականացում:
Հաշվետվության վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակում: Վարչապետին մանրամասներ են ներկայացվել Վիճակագրության պետական խորհրդի գործունեության, ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, ինտեգրված պետական վարչական ռեգիստրների համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել առաջիկա անելիքները, այդ թվում՝ տեղեկությունների աղբյուրների ընդլայնման, ըստ որոշակի չափանիշների՝ գյուղացիական տնտեսությունների իրավական կարգավիճակի և դրա սահմանման բացակայության խնդրի կարգավորման, ռեսպոնդենտների հաշվետվողականությունը խթանող իրավակարգավորումների լավարկման և այլ ուղղություններով:
Վարչապետը կարևորել է ոլորտի բարեփոխումները՝ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային վիճակագրական համակարգի զարգացման տեսանկյունից:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել միջգերատեսչական տվյալների շտեմարանների շարունակական փոխգործելիություն՝ հիմքում ունենալով հասանելիության իրավական կարգավորումները:
Կառավարության ղեկավարը նաև կարևորել է ոլորտում թվային գործիքակազմի լայն կիրառումը:
Քննարկման արդյունքներով վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին ու Չինաստանի հետ առևտրային հարաբերություններին։ «Ես չեմ…
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան սոցցանցի էջում գրառում է արվել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ «Օսմանյան կայսրությունում…
Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունները վերստին սրվել են: Ըստ տեղեկությունների, Նյու-Դելին երկրից Պակիստանի բոլոր քաղաքացիներին արտաքսելու…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի…
Այսօր՝ ապրիլի 24-ին, լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սկսվեց հայ…
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…