Հասարակություն

Ուկրաինան առաջարկում է արգելել TikTok-ը

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի կայքում խնդրագիր է հայտնվել՝ պահանջելով ժամանակավորապես արգելել TikTok հավելվածը Ուկրաինայի տարածքում, միջնորդագրի հեղինակն իր նախաձեռնությունը բացատրում է նրանով, որ ռազմական գործողությունների ժամանակ «շատ քարոզչություն» է հեռարձակվում։ 
«Քանի որ այժմ մեծ քարոզչություն է իրականացվում «Տիկ-Տոկ»-ի տեսաերիզների միջոցով, ես առաջարկում եմ այն ​​ամբողջությամբ փակել գոնե ուկրաինական պատերազմի ժամանակաշրջանի համար»,- գրում է խնդրագրի հեղինակը։
Փաստաթուղթը հրապարակվել է Զելենսկու կայքում մարտի 24-ին, անհրաժեշտ 25000-ից արդեն ստացել է ավելի քան 3000 ձայն, իսկ ստորագրահավաքը կտևի 90 օր։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելել էր պաշտոնյաներին օգտագործել չինական TikTok հավելվածը պաշտոնական բջջային հեռախոսներում։ Պետական ​​աշխատողների պաշտոնական բջջային հեռախոսներում TikTok-ի օգտագործման նմանատիպ արգելք ընդունվել է Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում և ԱՄՆ մի քանի նահանգներում։ «Անվտանգության նկատառումներից ելնելով»՝ կորպորատիվ սարքերում TikTok-ի օգտագործումը կասեցնելու որոշումը կայացրել են նաև Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը և ԵՄ խորհուրդը։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

7 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

12 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

13 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

14 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

14 hours ago