Հասարակություն

Ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյան

Ինչո՞ւ է կարևոր կանանց դերը հասարակական-քաղաքական կյանքում մեծացնելը, ինչո՞ւ նրանք էլ պետք է մասնակից դառնան որոշումների կայացման կարևոր գործընթացներում, և ի՞նչ դեր ունեն այստեղ երիտասարդները:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն օրեր առաջ այս թեմաների շուրջ է զրուցել Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, որոնք այլ առարկաների թվում, կանանց պատմություն և հայոց պատմություն են ուսումնասիրում։

Կանանց դերի արժևորումը հայկական միջավայրում դարերից է գալիս։ Նրա հիշատակումն է` դեռ 12-րդ դարում Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում» է խոսում կանանց դերի արժևորման անհրաժեշտության, հասարակությունում իրավահավասարություն ստեղծելու կարևորության մասին։

«Մխիթար Գոշն է, ի վերջո ասել՝ «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»։ Այնպես որ, կանանց դերի արժևորման դիսկուրսը մեր նախնիները վաղուց են սկսել, նրանք գնահատել են կանանց և ցանկացել են տեսնել նրանց դերակատարումը մեզանում։ Այսօր արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում»,- ասել է նա։ Մանե Թանդիլյանը նկատել է՝ առաջնորդության հատկանիշները, բնավ, սեռով պայմանավորված չեն։

«Այսօր առաջնորդության կերպարանափոխման մոդելները հենց երիտասարդներն ու կանայք են։ Դուք՝ երիտասարդներդ պետք է լինեք փոփոխություններ բերողը, դրանց կրողն ու ջատագովը, որովհետև դուք եք օժտված ռազմավարական մտածողությամբ, արագ ադապտացվելու, նորն ընդունելու, երկարաժամկետ մտածելու այլ կարողություններով»,- ասել է նա։

Նշենք, որ Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողների հետ զրույցը տեղի է ունեցել «Ժամանակակից առաջնորդություն. միտումներ և մարտահրավերներ» հանդիպումների շրջանակում։ «Ապրելու երկիր» կուսակցություն




Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago