Uncategorized @hy

ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել. ԿԸՀ

Մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 33 ԸԸՀ) 7 գրանցամատյանում արձանագրվել է 10 գրառում։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 34 ԸԸՀ) 15 գրանցամատյանում արձանագրվել է 39 գրառում։

Նշված գրառումները կուսումնասիրվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից, և դրանց վերաբերյալ օրենքով սահմանված կարգով և ժամկետում կընդունվեն ոոշումներ։ Գրանցամատյանների գրառումներով որոշումներ կարող են կայացվել մինչև մարտի 31-ը՝ ժամը 14։00-ը։

Մինչև քվեարկության օրը թիվ 34 ԸԸՀ-ն ստացել է 5 դիմում-բողոք, որոնցով կայացվել են որոշումներ, 1 տեղեկատվության հարցում, ևս 1 հարցում ներկայացվել է թիվ 33 ԸԸՀ, որոնցով տրամադրվել են պատասխաններ։ 33 և 34 ԸԸՀ-ների կայացրած որոշումները հրապարակված են ԿԸՀ կայքում:

2023 թվականի մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում մինչև քվեարկության օրը ներկայացվել է 1 հայցադիմում վարչական դատարան՝ վիճարկելով թիվ 34 ԸԸՀ 2023  թվականի մարտի 25-ի 16-Ա որոշումը։ Հայցը մերժվել է։

2023 թվականի մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում քվեարկության օրը ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել։

Ե՛վ 33, և՛ 34 ԸԸՀ-ները կազմել են ընտրությունների արդյունքների նախնական ամփոփման արձանագրությունը։

Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել մարտի 27-ին՝ ժամը 12։00-18։00-ը, և մարտի 28-ին՝ ժամը 09։00-11։00-ը։ Նույն ժամկետներն են սահմանված նաև տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումների, ինչպես նաև այլ դիմում-բողոքների ներկայացման համար։ Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները կարող են ներկայացվել համապատասխան ԸԸՀ մարտի 27-ին՝ ժամը 12։00-18։00-ը, մարտի 28-ին՝ ժամը 09։00-18։00-ը և մարտի 29-ին՝ ժամը 09։00-11։00-ը։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ կարող են համապատասխան ԸԸՀ ներկայացվել մինչև մարտի 31-ը՝ 18։00-ը։

Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկելու են մարտի 28-ից ժամը 14։00-ից և պետք է ավարտվեն մինչև մարտի 31-ը ժամը 14։00-ը։ Ընտրությունների արդյունքների վերջնական արձանագրությունը պետք է կազմվի ապրիլի 2-ին։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago