ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին՝ ադրբեջանական ռազմական վերջին տեղաշարժերի կապակցությամբ:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, պատասխանելով լրագրողի հարցին այս կապակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության առաջին փոխխոսնակ Վեդանթ Փաթելը հայտնել է.
«Պետքարտուղարի տեղակալ Քերան Դոնֆրիդն այսօր առավոտյան զրուցել է (Ադրբեջանի) արտգործնախարար Բայրամովի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։Նա ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին, քանի որ պետքարտուղարը նույնպես բազմիցս խոսել է այս կապակցությամբ. ուղիղ երկխոսությունը առանցքային է այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար:
Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին, ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ ու բազմակողմ կազմակերպությունների շրջանակում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղաության ներկայացուցիչը:
Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…
Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…
Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…
«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…