Քաղաքականություն
28.03.2023

Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը ոչ մի դեպքում չշեղվել որդեգրած քաղաքական ուղենիշից. ՀՀԿ

Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը ոչ մի դեպքում չշեղվել որդեգրած քաղաքական ուղենիշից. ՀՀԿ

Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարանի քննության արդյունքով ՀՀ Սահմանադրությանը չհակասող, 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված եւ 2022 թվականի դեկտեմբերի 29-ից Հայաստանում Ազգային Ժողովի կողմից վավերացման փուլ մտած Հռոմի Ստատուտն ազգային օրենսդրության մաս դարձնելը եւ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավազորությանը Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքի ուժ տալն ուղղակիորեն բխում է մեր պետության արմատական շահերից եւ արտահայտում է հայ ժողովրդի կամքը՝ հասցեական պատասխանատվության եւ քրեական հետա պնդման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր գործել են ագրեսիայի, պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ ՀՀ տարածքում՝ սկսած 2021 թվականի մայիսի 12-ից։

Հայաստանի Հանրապետությունն առնչություն չունի այն մեղադրանքների բովանդակության հետ, որոնց հիման վրա կալանավորման կարգադրագիր է դուրս գրված ՄՔԴ դատախազի կողմից եւ հետախուզում է հայտարարված ՌԴ նախագահը եւ այլ պաշտոնատար անձ, այլ առաջնորդվում է եւ պետք է առաջնորդվի բացառապես սեփական նպատակներով, շահերով եւ պահանջմունքներով, իսկ առաջին հերթին՝ ազգային անվտանգության նկատառումներով, ինչից ուղղակիորեն բխում է, որ ոճրագործությանը պարտադիր պետք է հետեւի ՄԱԿ-ի անդամ երկրների՝ ապրիորի պարտավորություններով սահմանված եւ արդարադատությամբ վճռված պատասխանատվությունը եւ համապատասխան պատիժը։

Հետեւաբար, ցանկացած շահարկում այս հարցի վերաբերյալ, այդ թվում՝ փորձերը հայ ժողովրդի շահերից բխող որոշումները եւ քայլերը կապել ռուսական ղեկավարության օրակարգի հետ՝ համարում ենք բացարձակապես մերժելի եւ առ ոչինչ։

Նույնպես բացարձակապես անընդունելի եւ անթույլատրելի ենք համարում Ռուսաստանի որոշ պաշտոնական, քրեա-օլիգարխիկ շրջանակներից եկող հայտարարությունները եւ լրատվականների հրապարակումները, թե Հայաստանի սույն ինքնիշխան որոշումը «բացարձակապես անընդունելի է Ռուսաստանի համար»։

Նման անպատասխանատու եւ անլուրջ պահվածքը գնահատում ենք որպես անհարգալից վերաբերմունք Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ, ինչպես նաեւ որպես հավակնություն՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու «իրավունքի», որը տրված չէ որեւէ մի այլ պետության, մանավանդ մեկի, ով իրեն կոչում է որպես «ռազմավարական դաշնակից»։

Ելնելով վերոնշյալից, ողջունում ենք ՀՀ իշխանության բոլոր թեւերի որդեգրած մոտեցումներն, ուղղված հնարավորինս արագ ավարտին հասցնելուն Հռոմի Ստատուտի ամբողջական վավերացման եւ Հաագայի Միջազգային Քրեական Դատարանին Հայաստանի լիիրավ անդամակցության գործընթացը։

Միեւնույն ժամանակ կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը եւ Ազգային Ժողովին ոչ մի դեպքում չշեղվել որդեգրած քաղաքական ուղենիշից եւ տուրք չտալ տարբեր սպառնալիքներին եւ հոխորտանքներին, լինի դա երկրի ներսից, թե դրսից։

Անշեղորեն հետեւելով մեր որդեգրած քաղաքական ուղենշին, վճռականորեն վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը բոլոր այն քաղաքական քայլերին, որոնք ուղղված են Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդմանը, առանց որոնց հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը եւ զարգացումը»։

Լրահոս
Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է
23:32
Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին
23:19
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
20:27
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում
19:48
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում
Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան
19:26
Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան
ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու
19:04
ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին
18:43
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին
Հայտնի է զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
18:28
Հայտնի է զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը
18:16
Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը
Կկանոնակարգվի ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների արտաքին առևտուրը
17:53
Կկանոնակարգվի ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների արտաքին առևտուրը
Զելենսկին հրամայել է նոր հարվածներ հասցնել ՌԴ-ին․ Զախարովա
17:39
Զելենսկին հրամայել է նոր հարվածներ հասցնել ՌԴ-ին․ Զախարովա
Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով արդարության հասնել հնարավոր չէ. փաստաբան
17:24
Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով արդարության հասնել հնարավոր չէ. փաստաբան
Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները
17:24
Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները
Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ
17:08
Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ
Մոսկվայում  Պապոյանը  ներկայացրել է ՀՀ-ի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները
16:51
Մոսկվայում Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները