Լրահոս 24/7
20.03.2025

Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով արդարության հասնել հնարավոր չէ. փաստաբան

Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով արդարության հասնել հնարավոր չէ. փաստաբան

Մարտի 14-ին և 15-ին, Տիգրան Ուլուբաբյանին հրավիրել են Ոստիկանության Վանաձորի բաժին՝ ասելով, թե կապ ունի ավազակային հարձակման հետ:

Տիգրանի պատմելով՝ ոստիկաններն ասել են, որ հիմա իրեն «մշակելու» են, որ խոստովանի բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման մասնակից լինելու հանգամանքը:

«Ոստիկաններն ինձ 8 հոգով ծեծել են, 10 րոպեն մեկ մոտենում, ծեծում էին։ Որ դուրս եկա բաժնից, ինձ վատ էի զգում, գնացել եմ հիվանդանոց, գլուխս նկարել եմ, ասել են՝ սալջարդ է։ Հիմա դեղեր եմ քսում, որ ցավերս մի քիչ մեղմանան»,- ասում է Տիգրան Ուլուբաբյանը և հավելում, որ ավելի շատ վիրավորված է, որ իրեն փորձել են նվաստացնել հայհոյանքներով։

Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը քիչ առաջ գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, նշելով որ դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով արդարության հասնել հնարավոր չէ։

«Պարզաբանեմ՝

Որևէ ոստիկանի լիազորություններ չեն կասեցվել։ Նրանք շարունակում են պաշտոնավարել և ըստ իս՝ ակտիվորեն խոչընդոտել քննությանը՝ խոշտանգման ու մարդուն ազատությունից ապօրինի զրկելու հետքերը թաքցնելու եղանակով

Որևէ ոստիկանի նկատմամբ փորձաքննություն չի նշանակվել ՝ պարզելու համար, թե արդյոք նրանց վրա առկա է Տիգրանին խոշտանգման ենթարկելու հետքեր (ձեռքերի վնասվածքներ և այլն)

Որևէ ոստիկան չի հարցաքննվել

Որևէ փաստաթուղթ կամ նյութ չի առգրավվել (տեսագրության կրիչներ, 7 ժամ ոստիկանությունում պահելու վերաբերյալ փաստաթղթեր)

Տիգրանի առողջությանը պատճառված վնասի աստիճանը չի պարզվել։ Նշանակվել և կատարվել է փորձաքննություն, սակայն տվյալները դեռ հայտնի չեն

Դեպքին ականատես կամ դրա վերաբերյալ տեղեկություն ունեցող քաղաքացիները ևս չեն հարցաքննվել։

Հարցաքննվել է միայն Տիգրանը, այն էլ ոչ թե խոշտանգումների, այլ Լոռու մարզային վարչության քննիչի մոտ

Տիգրանի հագուստը, որի վրա ակնհայտորեն առկա են բռնության հետքեր, չի առգրավվել և չի փորձաքննվել

Քրեական վարույթը նախաձեռնվել է բավականին ուշացումով, իսկ պատշաճ նախաքննական մարմնին էլ փոխանցվել երեկ՝ կեսօրից հետո

Եվ ամենակարևորը՝ մինչև հիմա չի պարզվել վերջինիս խոշտանգման ենթարկած ոստիկաններից որևէ մեկի ինքնությունը (երկուսի ինքնությունը պարզել ենք մենք, սակայն քննիչն այդ վերաբերյալ տվյալները մեզնից դեռ չի ընդունել)

Վերոգրյալի համատեքստում շարունակում ենք լինել Տիգրանի կողքին նաև այսօր՝ սկսած ժամը 17։00-ից, Երևան քաղաքի Մամիկոնյանց 46/5 հասցեում»,- գրել է փաստաբանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է