

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ԱՊՀ անդամ պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպությունը, ԱՊՀ և Մերձավոր արտերկրների լեզուների և մշակույթների ամբիոնը հրավիրում են մասնակցելու «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» գիտագործնական գիտաժողովին, որը տեղի կունենա 2023 թ. ապրիլի 18-19-ը Մոսկվայում։
Գիտաժողովի նպատակն է մարդկության զարգացման բոլոր փուլերում հայոց լեզվի գոյատևման և զարգացման պայմանների (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) ու հայ ժողովրդի էթնոգենեզի հետազոտումը:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
Ավանդույթներ և նորարարություններ հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայում,
Հայոց լեզու, թարգմանության արդի խնդիրներ,
Պատմահամեմատական լեզվաբանություն,
Միջմշակութային հաղորդակցություն. լեզու և մտածողություն,
Հայերենի տերմինաբանության ոլորտում վերջին հետազոտությունները. գիտատեխնիկական առաջընթացի գիտատեխնիկական առաջընթացի և ժամանակակից պայմանների ազդեցությունը:
Գիտաժողովին հնարավոր է մասնակցել նաև առցանց:
Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Մասնակցության հայտը և հոդվածն անհրաժեշտ է ուղարկել կազմկոմիտեի armconforgcom@mail.ru էլ. հասցեին: Թեզերն ընդունվում են մինչև ս. թ. ապրիլի 10-ը, հոդվածները՝ մինչև ապրիլի 15-ը:
Հայագիտության թեմայով առաջին գիտաժողովը Մոսկվայում կազմակերպվել է 2022 թ. մարտին: Այն նվիրված էր բազային կազմակերպության 20-ամյակին: Գիտաժողովի դրական արդյունքների, ինչպես նաև համալսարանի ղեկավարության հետ համաձայնության հիման վրա, որոշվել է միջոցառումը դարձնել ամենամյա՝ ներգրավելով Հայաստանից և արտասահմանյան երկրներից էլ ավելի մեծ թվով հայագետների:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…