Մշակույթ
28.03.2023

Տեղի կունենա «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» միջազգային գիտաժողով

Տեղի կունենա «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» միջազգային գիտաժողով

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և Ռուսաստանի հայերի միության  աջակցությամբ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ԱՊՀ անդամ պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպությունը,  ԱՊՀ և Մերձավոր արտերկրների լեզուների և մշակույթների ամբիոնը հրավիրում են մասնակցելու «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» գիտագործնական գիտաժողովին, որը տեղի կունենա 2023 թ. ապրիլի 18-19-ը Մոսկվայում։

Գիտաժողովի նպատակն է մարդկության զարգացման բոլոր փուլերում հայոց լեզվի գոյատևման և զարգացման պայմանների (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) ու հայ ժողովրդի էթնոգենեզի հետազոտումը:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

Ավանդույթներ և նորարարություններ հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայում,

Հայոց լեզու, թարգմանության արդի խնդիրներ,

Պատմահամեմատական լեզվաբանություն,

Միջմշակութային հաղորդակցություն. լեզու և մտածողություն,

Հայերենի տերմինաբանության ոլորտում վերջին հետազոտությունները. գիտատեխնիկական առաջընթացի գիտատեխնիկական առաջընթացի և ժամանակակից պայմանների ազդեցությունը:

Գիտաժողովին հնարավոր է մասնակցել նաև առցանց:

Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Մասնակցության հայտը և հոդվածն անհրաժեշտ է ուղարկել կազմկոմիտեի [email protected] էլ. հասցեին: Թեզերն ընդունվում են մինչև ս. թ. ապրիլի 10-ը, հոդվածները՝ մինչև ապրիլի 15-ը:

Հայագիտության թեմայով առաջին գիտաժողովը Մոսկվայում կազմակերպվել է 2022 թ. մարտին: Այն նվիրված էր բազային կազմակերպության 20-ամյակին: Գիտաժողովի դրական արդյունքների, ինչպես նաև համալսարանի ղեկավարության հետ համաձայնության հիման վրա, որոշվել է միջոցառումը դարձնել ամենամյա՝ ներգրավելով Հայաստանից և արտասահմանյան երկրներից էլ ավելի մեծ թվով հայագետների:

Լրահոս
ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն դոլար
17:41
ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն դոլար
Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի. ՀՀ նախագահ
16:18
Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի. ՀՀ նախագահ
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
15:11
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
14:22
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
13:12
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
12:39
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
16:42
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
16:29
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
16:05
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
15:52
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
15:36
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
15:14
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
14:52
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
14:21
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների