

Երևանի սպորտային շունչը բացվում է յուրաքանչյուր վարչական շրջանում մարզադաշտերի և սպորտային համալիրների կառուցմամբ և հիմնանորոգմամբ: Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում 11 օլիմպիական մարզաձև է ուսուցանվում: Մարզադպրոցն այժմ հիմնանորոգվում է համայնքային միջոցներով, և արդեն իսկ իր հարկի տակ է ընդունում 1000-ից ավել մարզիկներ, իսկ հաջորդ տարի, երբ ավարտված կլինեն 7 մարզադահլիճների և լողավազանի հիմնանորոգման աշխատանքները, այդ թիվը կհասնի 1500-ի:
Մեր նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները պահպանելու պատանի մարզիկների ձգտումը դեպի մեծ սպորտ, որտեղ այս պատանի սերունդը բոլորիս պարգևելու է բազմաթիվ սպասված հաղթանակներ», – գրել է նա` կից հրապարակելով լուսանկարներ Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց կատարած այցից:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…