

ՀՀ ֆինանսների նախարարության և ԵՊՀ-ի միջև կնքված հուշագրի շրջանակում այսօր տեղի է ունեցել հանդիպում Նախարարության ներկայացուցիչների և ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողների միջև:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, ՄՌԿ վարչության պետ Ծովինար Բարսեղյանը, մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Գարիկ Պետրոսյանը, արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյանը և հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության կոորդինացման բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Կարապետյանը:
ՖՆ ներկայացուցիչներն ուսանողներին են ներկայացրել Նախարարության նպատակները և հիմնական գործառույթները մակրոտնտեսական քաղաքականության մշակման և իրագործման համատեքստում, մասնավորապես՝ հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական վերլուծությունների և կանխատեսումների գործիքակազմը և այլն:
Հանդիպման ընթացքում ԵՊՀ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, կարևորելով ֆինանսների նախարարության հետ այսօրինակ միջոցառումների կազմակերպումը, ընդգծել է, որ պետական գերատեսչությունների հետ գործակցությունը ուսանողների մոտ ձևավորում է պետականամետ մտածողություն, և կոտրվում է կարծրատիպը, թե գերատեսչությունները փակ և լճացող համակարգեր են:
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…
2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…