Կրթություն

Գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն. Անդրեասյան

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը:

Ինչպես  տեղեկացրին  ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսյա Սվաջյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, այլ միջազգային և տեղական գործընկերներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ծրագրի մեկնարկը, նշել է, որ այն համահունչ  է ՀՀ կառավարության՝ կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությանը. «Քաղաքացիական կրթության ուղղությամբ աշխատանքները երբեք շատ չեն կարող լինել, և գործընկերների մասնակցությունը կարող է խրախուսել և խթանել մեր նախաձեռնած ընդհանուր փոփոխությունները: Կարևոր է, որ համագործակցությունն իրապես դարձնենք արդյունավետ՝ ոչ թե կրկնելով մեկս մյուսի գործողությունները, այլ լրացնելով իրար, ծածկելով բացերը, ամբողջացնելով աշխատանքը՝ ի շահ մեր երեխաների և հանրության»:

Նախարարն ընդգծել է այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվում է ոչ միայն ֆորմալ, այլև ոչ ֆորմալ ձևաչափով: Նա հույս է հայտնել, որ ֆորմալ կրթության մակարդակում հասարակագիտության ուսուցման բարելավումը, որն ամենաառանցքային խնդիրներից մեկն է, այս աշխատանքի արդյունքում կդառնա ավելի որակյալ:

«Հաճախ ենք նշում ԲՏՃՄ առարկաների կարևորությունը մեր կյանքում ու գիտության մեջ, և քիչ է շեշտվում հասարակագիտության դերի մասին: Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն, պատկերացում՝ օգտագործելու տեխնոլոգիաներն ու բնագիտական գիտելիքը»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև ծրագրի՝ ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությանը համահունչ լինելու հանգամանքը: Նա անդրադարձել է պետական աջակցությամբ իրականացվող այն ծրագրերին, որոնք նպատակաուղղված են երիտասարդների կարողությունների զարգացմանը, նոր հնարավորությունների ստեղծմանը, շարունակական կրթության ապահովմանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ որպես վստահելի գործընկերոջ և վերահաստատել համագործակցության պատրաստակամությունը:

Ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի» գլխավորած կոնսորցիումը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի», «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն–ՍԻՎԻՏԱՍ»-ի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի անդամակցությամբ։ Ծրագրի հիմնական գործընկերն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ծրագիրը կտեղայնացնի երիտասարդների դրական զարգացման միջազգային գործիքակազմի կարևոր միջոցները, կաջակցի հանրակրթական պետական չափորոշչի փորձարկմանն ու ներդրմանը՝ «Հասարակագիտություն» առարկայի մոտ 1000 ուսուցչի վերապատրաստման, դասավանդման 50 տեսանյութերի արտադրության, ուսումնական նախագծերի կազմակերպման, 55 դպրոցում քաղաքացիական մասնակցության խմբակների ստեղծման միջոցով։ Այս բոլոր ուղղություններով արդեն սկսել են աշխատանքները․ հրապարակվել են ձեռնարկներ, կազմակերպվել դասընթացներ մարզերում և մայրաքաղաքում։

Ծրագրով նախատեսված է նաև ՀՀ-ում երիտասարդների մասնակցության գնահատման գործիքի մշակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի դերի բարձրացում, կրթական հաստատություններում քաղաքացիական կենտրոնների գործարկում, դպրոցական ու երիտասարդական նախագծերի ֆինանսավորում, ամառային դպրոցների և երիտասարդական էքսպոների կազմակերպում։

Թիվ 1

Recent Posts

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

11 minutes ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

32 minutes ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

50 minutes ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

1 hour ago

Շուտ պիտի տարանջատվեին. Շարմազանովը՝ Քոչարյանի թիմակիցներին

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների…

1 hour ago

Gulf-ի նոր բենզալցակայանը բացվեց Երևանի սրտում՝ Աթենքի 2/1 հասցեում

Երևանի կենտրոնական հատվածում, Հաղթանակ կամրջի հարևանությամբ Աթենքի 2/1 հասցեյում բացվեց Gulf-ի երկրորդ բենզալցակայանը։ Gulf-ը շարունակում…

2 hours ago