Լրահոս

Մինասյանը ծանոթացել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ծանոթացել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի հիմնանորոգման աշխատանքներին: Դատավորներին պատշաճ աշխատանքային պայմաններով ապահովելու նպատակով՝ ներկայումս Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում իրականացվում են դատարանի շենքի հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարը տեղեկացվել է, որ աշխատանքներն իրականացվում են շինարարական բոլոր նորմերի խստիվ պահպանմամբ: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար շենքը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, կահավորված՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:

Վերանորոգված շենքում կտեղակայվի Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը՝ 12 դատավորների թվակազմով, նախատեսվում է ունենալ նաև դատական նիստերի համար նախատեսված 4 դահլիճ:

Հաշվի առնելով, որ շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2023 թվականին, իսկ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերը ուժի մեջ էին մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություներ կատարել նաև 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքում, որով նախատեվում է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն օրենսդրական փոփոխություներով ուժի մեջ են մտնելու 2023 թվականին:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

30 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

40 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

51 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

1 hour ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago