Քաղաքականություն

Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ փոփոխվել է դեպի ԼՂ երթուղին․

«2022թ. օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ։ Բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող միջանցքն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը ՀՀ տարածք մուտք էր գործում Կոռնիձորի կամրջով, ապա նորից՝ Ադրբեջանի տարածք, ապա նորից՝ ՀՀ տարածք։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023թ ապրիլի 1-ը։ Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով, և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնել են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։

Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն են տեղակայված։ Պետք է արձանագրեմ, որ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որով փորձ է արվում տեղի ունեցածը ներկայացնել որպես հերթական «բլոգբաստեր»։ Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ։

Կրկնում եմ՝ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունն, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով»։ Վարչապետը հույս է հայտնել, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների.

«Ի հեճուկս բոլոր դժվարությունների, ՀՀ կառավարությունն անդադրում վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափում»։

Այս համատեքստում նա կարևորել է միջազգային երաշխիքների և մեխանիզմների գործարկումը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

11 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

11 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago