Uncategorized @hy

Քննարկվել է ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացման հարցը

ՀՀ կառավարության նիստում քննարկվել է ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացման հարցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այդ հարցի քննարկումը սկսվել է կառավարության ներսում.

«Պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ԱՊՊԱ-ն պետք է իրականացվի մրցութային կարգով։ Երբ մենք հետազոտել ենք, տեսել ենք, որ կան պրոբլեմներ, որովհետև ի սկզբանե սահմանված են գները, և շուկայական մոտեցում չկա։

Դրանից հետո իմ կողմից հանձնարարվել է կառուցակարգերը բարեփոխել այնպես, որ ավտոապահովագրությունը տեղի ունենա բացառապես մրցութային կարգով։ Այս ճանապարհին մենք բավական լուրջ որոշումներ ենք կայացրել, լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքները կվայելեն նաև ամենակարգապահ քաղաքացիները»։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ որոշ մանրամասներ ներկայացրեց ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող որոշումից.

«Ապրիլի 1-ից անցում ենք կատարում ԱՊՊԱ-ի ազատականացված սակագների համակարգին։ Ազատականացումը համակարգի բնականոն զարգացման հաջորդ փուլն է, որովհետև կարծում ենք, որ բյուրոն, թե տեխնիկապես, թե կարողությունների տեսանկյունից, պատրաստ է ազատական համակարգի անցմանը»։

Ըստ ԿԲ նախագահի՝ ավտոսեփականատերերի համար լինելու է իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգի ներմուծում. «Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև կապը»։

Ըստ Գալստյանի՝ քաղաքացիներն առցանց ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկներն ու ընտրել լավագույն գին-որակ հարաբերակցությունը.

«Նախնական տվյալներով՝ եթե բոլոր ավտոսեփականատերերն ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա 56%-ի համար գները կնվազեն, 21%-ի համար գրեթե չեն փոխվի, 23%-ի համար գները կթանկանան։

Սա վերաբերում է ոչ թե բոնուս-մալուսի կիրառմանը, այլ՝ բազային պայմանագրին»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago