

ԿԳՄՍ նախարարությունում կայացել են մշակույթի և սպորտի ոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ, որոնք անցկացրել են նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, քննարկմանը մասնակցել են ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագիրը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է ՀՀ մշակույթի պետական ռազմավարության առաջնահերթությունները:
Ըստ փոխնախարարի՝ էապես ընդլայնվել են հատկացումները մշակույթի ոլորտում: 2024-2026 թթ. բյուջետային հայտում և միջնաժամկետ ծախսային ծրագրում նա առանձնացրել է 2 հիմնական բաղադրիչ՝ միջազգային համագործակցության ընդլայնման և մարզերում մշակութային կյանքի ակտիվացման ուղղություններով:
«21-րդ դարում խոսել մշակութային կյանքի ակտիվացման և մշակութային քաղաքականության մասին, առանց միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության և ճանաչելի դարձնելու, անհնար է պատկերացնել: Շատ կարևոր է նաև մշակութային գործունեությունը չկենտրոնացնել մայրաքաղաքում, այլ տարածել և հասանելի դարձնել նաև մարզերում՝ տարբեր ծրագրերի ու հստակ քաղաքականության միջոցով»,- ասել է Արա Խզմալյանը:
Այս առումով առաջիկա անելիքներից նա ընդգծել է, որ Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ նախատեսվում է հրատարակել անգլերեն պատկերագիրք՝ նվիրված կոմպոզիտորի գործունեությանը: Մարզերում մշակութային կյանքի գործունեությունն ապահովելու տեսանկյունից պետական քաղաքականությամբ նախանշված է մշակութային տները հանրային կյանք վերադարձնելն ու դրանք կենսունակ դարձնելը՝ նաև մայրաքաղաքի գեղարվեստական մշակույթի արդյունքը մշակույթի տներում ներկայացնելով:
2023-2025 թվականներին ծրագրում ընդգրկված միջոցառումները փոփոխվում են՝ կախված միջազգային մրցաշարերի ժամանակացույցից: Հավելյալ միջոցներ են նախատեսվել ադապտիվ սպորտին:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…