

«ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմով հանդիպեցինք ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերի հետ»: Այդ մասին հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Վարչապետին ներկայացրի Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը, Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի տարածքային նկրտումները և վերջինիս կողմից միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումները։
Նշեցի, որ Արցախում բուժառուները, զրկված լինելով Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապից, հնարավորություն չունեն ստանալու պատշաճ բուժօգնություն Երևանում, ինչպես նաև, ի թիվս այլ կենսական անհրաժեշտության պարագաների, բավարար քանակությամբ դեղորայք չի մատակարարվում Արցախ, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հնարավորություն չունի ամենօրյա ռեժիմով դեղերի անհրաժեշտ խմբաքանակը հասցնել Արցախ»,- նշել է նա։
Թովմասյանի փոխանցմամբ՝ ներկաները խորը մտահոգություն ունեին թեմայի առնչությամբ և հետաքրքրությամբ լսեցին իրավիճակի նկարագրված բոլոր մանրամասնությունները։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…