Մարտի 25-ին ԱՄՆ Բըրբանկ քաղաքում տրվեց «Հայկական բիզնես անկյուն» նախագծի պաշտոնական մեկնարկը: 20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ այսուհետև ներկայացված կլինեն ամերիկյան շուկայում։
«Հայկական յուրաքանչյուր ընկերություն ունի ճիշտ ներկայացված լինելու իր ռազմավարությունը և փիլիսոփայությունը։ Շատ հաճախ մեկօրյա ցուցադրություն- վաճառքների միջոցով չի հաջողվում ընկերության ասելիքը հաղորդել հասցեատիրոջը, ուստի մենք որոշեցինք վերցնել 6-ամսյա փուլ և այդ ժամանակահատվածում ճիշտ ներկայացնել տվյալ ընկերությունը կամ ծառայությունը ամերիկյան շուկային։ Ճիշտ ներկայացնելով դրանք՝ հիմք ենք տալիս մեր գործարար աշխարհին ներդրումներ անել այդ ընկերություններում»,- իր խոսքում ասաց «Հայկական բիզնես անկյուն» նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանը։
Միջազգային բիզնեսի ինտեգրացիայի առումով այս նախաձեռնութունը որոշիչ քայլ է լինելու հայկական ընկերությունների համար՝ իր նպաստը բերելով նաև Հայաստանի տնտեսությանը։
Նախագծի թիմն արդեն բանակցել է ամերիկյան խոշոր ցանցերի հետ, որոնք պատրաստ են հայկական ապրանքատեսակներն ընդունել։
Նշենք, որ նախագիծն արժանացավ պատվոգրերի Բըրբանկի քաղաքապետի և ԱՄՆ պետական առևտրի պալատի կողմից։ Իսկ անմիջապես միջոցառման ընթացքում հասցրին գրանցվել մի քանի բիզնես առաջարկներ Բիզնես անկյունում ներկայացված ընկերություններից 3-ի համար, որոնք հաջորդ օրերի ընթացքում մանրամասն կհետազոտվեն «Հայկական բիզնես անկյուն» նախագծի թիմի կողմից։
Նախագծի գլխավոր գործընկերներն են ArmSwissBank-ը և Enterprise Armenia-ն։
Տաղավարների նախագծման հարցում իր ներդրումն է ունեցել GMD ընկերությունը։ Մասնակիցների արտադրանքի և ուղեկցող գովազդային նյութերի տեղափոխման հարցում աջակցել է Sip2Arm կազմակերպությունը։ Տարբեր ձևաչափերի տպագրական նյութերի պատրաստումը վստահվված էր Creative Lab-ին, իսկ մարքեթինգային հաղորդակցությունների կազմակերպումը` Gama մարքեթինգային գործակալությանը։
Նշված բոլոր ընկերությունները հանդիսանում են Armenian Business Corner նախագծի առաջին 36 մասնակիցներից և հաջորդ 6 ամիսների ընթացքում իրենց տաղավարով ներկայացված են լինելու ԱՄՆ-ում։
Պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ, այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ, որոնցից…
Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման…
Երբ մենք գիշերները ունենում ենք ավելցուկ ատոմակայանի աշխատանքի արդյունքում, սրա համար ինչ կարգի պետական ծրագրեր,…
«Հաղորդակցությունների, տրանզիտային ուղիների ձևավորումը տարածաշրջանում ընդունելի հարց է, բայց պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո,…