Հասարակություն

Կաթնաշոռի շուկայի փորձաքննությունների արդյունքները գոհացուցիչ են

Սպառողների ազգային ասոցիացիան հետազոտություններ է իրականացրել կաթնաշոռի շուկայում, կաթնաշոռի 10 նմուշները փորձաքննության ենթարկել 3 հավատարմագրված լաբորատորիաներում, փորձաքննությունները կատարվել են ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան:

Այս մասին այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ անդրադառնալով «Հետքի» «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» վերտառությամբ հրապարակմանը: Նրա խոսքով, իրենց ասոցիացիան նյութի հետքերով հետազոտություններ է իրականացրել կաթնաշոռի շուկայում, հոդվածում ներկայացված այդ 10 նմուշները փորձաքննության ենթարկել 3 հավատարմագրված լաբորատորիայում, փորձաքննությունները կատարվել են ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան, ընդ որում՝ նմուշները գնվել են խանութներից նույն օրը: Փորձաքննությունների արդյունքներից ասոցիացիայի նախագահին, ընդհանուր առմամբ, գոհացրել էին:

«Մեր սպառողներին խորհուրդ կտամ հետևել մեր խորհուրդներին և գնել այն ապրանքները, որոնց մասին մենք իրոք տեղյակ ենք: Երբ մենք հնարավորություն չունենք հետազոտության տալ այս մեծ ծավալի արտադրանքները, մենք մեր գրասենյակում անընդհատ կատարում ենք օրգանոլեպտիկ հետազոտություններ: Անցած և նախանցած տարի հետազոտություններ են կատարել պաղպաղակի շուկայում, պարզելու համար, թե ինչպիսի պաղպաղակից են օգտվում սպառողները: Պետք է ցավալիորեն ասեմ, որ մեր որոշ արտադրողներ մոռացել են սերուցքային, պլոմբիր կարագով արտադրվող տեսակները»,-ասաց Հակոբյանը՝ խորհուրդ տալով օգտվել տեղական կաթնամթերքից:

Թիվ 1

Recent Posts

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

6 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

21 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

33 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

47 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

57 minutes ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago