Լրահոս

Հրապարակվել է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, համաձայն ՀՀ դատախազության մասին օրենքի, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը, որում ներառված են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները:

Դատախազությունը 2023 թվականի մարտի 31-ին հրապարակել է նաև Հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդումը՝ վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները:

Հրապարակվել են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության 2022 թվականի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունները:

Հաղորդման մեջ ներառված թեմաների շրջանակն ընդգրկում է Հայաստանում հանցավորության վիճակի, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, վարույթների (գործերի) քննության ժամկետների և մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքները:

Հաղորդման մեջ ներառված վիճակագրությունը, արձանագրված խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքը, վերլուծությունն ու եզրահանգումները կարող են օգտակար լինել ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող տեսաբանների, պրակտիկների, լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Հայաստանի Հանրապետության քրեական քաղաքականության նկատմամբ հետաքրքություն ունեցող անձանց համար։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

7 minutes ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

23 minutes ago

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

48 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

60 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

1 hour ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

2 hours ago