Մհեր Սահակյանին հարվածելու իմ օգուտը որն էր, ի՞նչ էի շահելու, ինչու պետք է ձեռքերս կեղտոտեի։ Պարոն Սահակյանը մոտեցավ ինձ, առանց որևէ բան ասելու հարվածեց ու լքեց նիստերի դահլիճը։
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ում գրանցված միջադեպին․
«Գեղամ Նազարյանն ու Արծվիկ Մինասյանն ինձ ասում էին, խնդրում ենք ոչինչ մի ձեռնարկեք, մենք իրեն կպատժենք։Ինձ սովորաբար մեղադրում են բավարար ագրեսիվություն չդրսևորելու մեջ։ Իրավաբան պատգամավոր պարոն Սահակյանը կարող էր իմ դեմ էթիկայի հանձանաժողով բողոքել, եթե գոհ չէին։ Նման բան չի արել։
Բովանդակային քննարկումը ավարտվելուց հետո մեր ընդդիմադիր գործընկերները վերադարձան հին օրերի երգին։ Կողմերին կոչ եմ արել վերադառնալ բանակցային նորմալ հուն, քանի որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ չէ։ Պարոն Սահակյանն ասաց՝ ինչու եք ձայն բարձրացնում, ես ասացի, որ ընդամենը փորձում եմ կարգավորել իրավիճակը։ Ասացի, որ ձեր գործընկերներն են շեղել քննարկումը։ Ասաց՝ չեք կարող, ասացի, որ պարտավոր եմ անել այն, ինչ անում եմ»,- նշել է Վարդանյանը։
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…