Խորապես համոզված եմ և շարունակում եմ հավատալ, որ կանայք թե՛ ճգնաժամային իրավիճակներում, ու թե՛ քաղաքական դաշտում լրջագույն որոշումների կայացման մեջ կարևոր դեր ու առաքելություն ունեն։ Եվ հե՛նց այսօր է նրանց ժամանակը։ Այդ մասին ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ «ԿԱՏԱՐԻՆԵ» կոնֆերանսին «Ճգնաժամային իրավիճակներում կին առաջնորդներ ունենալու առավելությունները» թեմայով պանելային քննարկմանը։
«Զրուցել ենք արդիական ու կարևոր հարցերի մասին, կիսվել սեփական օրինակներով ու փորձով։
Արագ ու համապարփակ որոշումներ կայացնելը, ռիսկային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելը, առաջնահերթություններ սահմանելն ու ամեն ինչ հասցնելը այն հմտություններից ու կարողություններից են, որոնք պետք են ճգնաժամային իրավիճակներում, և որոնք բնորոշ են հենց կանանց։
Կանայք գիտեն՝ ինչ է պետք անել նախևառաջ։ Կանայք ի բնե են պաշտպանում իրենց տունը, ընտանիքն ու պետությունը»,- նշել է նա։
Մարտի 20-ին` Երևանի ժամանակով 13։01-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ՝ ազդարարելով աստղագիտական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…
Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…
Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…
«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…