Կրթություն

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրի 5 անվանակարգերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի 2023 թ. անդրանիկ նիստը, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկմանը ներկա է եղել Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է կազմկոմիտեի անդամներին՝ ընդգծելով՝ «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կարևորությունը Հայաստանի համար. «Փորձում ենք ամեն տարի բարելավել և ավելի արդյունավետ դարձնել երիտասարդական ոլորտում իրականացվող ծրագրերը, և իրավամբ պետք է նշել, որ սա հաջողված ծրագրերից է, որը խրախուսում է երիտասարդների մասնակցությունը նորարարության ու նոր գաղափարների ներկայացման նպատակով»: Ըստ փոխնախարարի՝ ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է տալիս ներկայացնելու ապագային միտված իրենց գաղափարները սոցիալական կիրառելիության տեսանկյունից՝ հանրային կյանքն ավելի հեշտ և արդյունավետ դարձնելու համար:

Օրակարգային հարցերն էին՝ մրցույթի կարգով հաստատված 20 անվանակարգերից ընտրել մրցութային 5 անվանակարգ, ձևավորել փորձագիտական հանձնաժողով՝ բաղկացած 10 անդամներից, որոնք ընտրվում են կազմկոմիտեի կողմից՝ ըստ անվանակարգերի, և սահմանել մրցույթի հայտերի ընդունման ժամկետները:

Քննարկման արդյունքում կազմկոմիտեի անդամները որոշել են 2023 թ. համար հայտարարվող մրցութային 5 անվանակարգերը՝

ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
գյուղատնտեսական գիտություններ (ներառյալ՝ կենսաբանական գիտություններ),
ճարտարապետություն,
մանկավարժական գիտություններ,
տեղեկատվական տեխնոլոգիաներ (ներառյալ՝ ռազմական գիտություններ):
Քննարկվել է նաև փորձագիտական խմբի անդամների ընտրության հարցը: Նախանշվել են պետական և մասնավոր այն կառույցները, որոնց ներկայացուցիչները պետք է ընդգրկվեն որպես «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում ներկայացված նախագծերը գնահատող փորձագետներ:

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ-ում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, երիտասարդների ներգրավմանը և քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը:

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

16 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

35 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago