Լրահոս

ՀՔԱՎ զեկույցը՝ զորակոչիկների իրավունքների վիճակի մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, զորակոչիկների իրավունքների պաշտպանությունը և զորակոչի գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դիտարկելով որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման և քաղաքացիական վերահսկողության կարևորագույն բաղադրիչներից մեկը, 2008 թվականից իրականացնում է զորակոչի գործընթացի մոնիթորինգ: Այդ մասին հայտնում են ՀՔԱՎ-ից։

Կազմակերպության կողմից ներկայացվում է 2021 թ. ձմեռային, 2022 թ. ամառային և 2022 թ. ձմեռային զորակոչերի ժամանակահատվածում (2021 թ օգոստոսի 1-ից մինչև 2023 թ հունվարի 31-ը) Կազմակերպությանը դիմած զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: Հաշվի առնելով նաև այն հանգամանը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերական վարժական հավաքներ սկսեցին անցկացվել 2021 թվականից սկսած, զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարված նաև դիտարկվող նույն ժամանակահատվածում (2021 թ օգոստոսի 1-ից մինչև 2023 թ հունվարի 31-ը) Կազմակերպություն դիմած պահեստազորում հաշվառված անձանց կողմից բարձրաձայնված խնդիրներին:

2021 թ. ձմեռային, 2022 թ. ամառային և 2022 ձմեռային զորակոչերի ընթացքում Կազմակերպություն դիմած զորակոչիկների մեծ մասի՝ 51 հոգու (32%), զինվորական հաշվառման ենթակա 2-ի (2%) և պահեստազորում հաշվառված անձանցից 5-ի (3 %) խնդիրը վերաբերել է առողջական վիճակի ոչ պատշաճ բժշկական զննության և փորձաքննության իրականացմանը, բժշկական եզրակացության հետ անհամաձայնությանը կամ ՀՀ կառավարության 2018 թ 404-Ն որոշմամբ սահմանված զինվորական ծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի համապատասխան առկա առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանիության վերաբերյալ հարցի պարզաբանմանը։ 58 պահեստազորային (37 %) դիմել է վարժական հավաքներին ներգրավելու իրավական հիմքերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։

11 զորակոչիկ (7 %) և 3 զինվորական հաշվառման ենթակա անձ (2 %) դիմել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարկետման և ազատման հիմքերի վերաբերյալ հարցերով /ընտանեկան դրության բերումով, ուսումը շարունակելու համար: 4 զորչակոչիկ (3 %) և 3 զինվորական հաշվառման ենթակա անձ (2 %) դիմել է երկքաղաքացիության դեպքում Հայաստանի Հանրապետությունում զինծառայություն անցնելու ընթացակարգերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացի լինելու և միաժամանակ այլ երկրում զինծառայություն անցնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում զինծառայությունից ազատվելու կարգավորումների վերաբերյալ հարցերով: 9 անձ (6 %) դիմել է սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայությունից խուսափելու հետ կապված հարցով:

Մյուս 12 անձանց խնդիրները կապված են եղել տարբեր այլ հարցերի և իրավական ընթացակարգերի պարզաբանման հետ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական աջակցության արդյունքները Իրավական գրավոր և բանավոր աջակցության արդյունքում զորակոչիկներից

• 5-ը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար և ազատվել զինվորական ծառայությունից,

• 3-ը ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար /տրամադրվել է տարկետում 3 տարի ժամկետով/,

• 1 անձ առողջական խնդիրների առկայության պատճառով տրամադրվել է տարկետում 6 ամիս ժամկետով,

• 1 անձի, ով դիմել էր ընտանեկան դրությունից ելնելով տարկետման տրամադրման հիմքերի վերաբերյալ հարցով, տրամադրվել է տարկետում 6 ամիս ժամկետով՝ միջին մասնագիտական կրթությունը շարունակելու հիմքով, հետագայում վերջինիս տրամադրվել է տարկետում ևս 6 ամիս ժամկետով ընտանեկան պայմաններից ելնելով,

• 1 անձի, ով դիմել էր ընտանեկան դրությունից ելնելով տարկետման տրամադրման հիմքերի վերաբերյալ հարցով, տրամադրվել է տարկետում 1 տարի ժամկետով՝ սպորտային որոշակի մարզաձևի հավաքականում ներգրավված լինելու հիմքով,

• 1 պահեստազորային ազատվել է վարժական հավաքներին մասնակցելուց, • զորահավաքային զորակոչի շրջանակներում պատերազմական գործողություններին մասնակցած 1 պահեստազորայինի զինվորական գրքույկում կատարվել է նշում մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ։

Այսպիսով, Կազմակերպություն դիմած զորակոչիկներից 5-ը ազատվել են զինվորական ծառայությունից՝ առողջական խնդրների կապակցությամբ, 3-ը ճանաչվել են ժամանակավորածես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, 3-ին տրամադրվել է տարկետում մինչև 1 տարի ժամկետով, 1 պահեստազորային ազատվել է վարժական հավաքներին մասնակցելուց, 1 պահեստազորայինի զինվորական գրքույկում կատարվել է նշում մարտական գործողություններին մասնակից լինելոի վերաբերյալ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

31 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

40 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

52 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

1 hour ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago