Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն:
Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում:
Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից: