Արցախ
05.04.2023

«Հարցման արդյունքները նաև հանրայնացվել են, հասանելի դարձել մեր թշնամիների համար». պետնախարար

«Հարցման արդյունքները նաև հանրայնացվել են, հասանելի դարձել մեր թշնամիների համար». պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Պատերազմական գործողություններից ու մարդկային և տարածքային  կորուստներից հետո ցանկացած պետությունում խաթարվում է ներքին կյանքի բնականոն ընթացքը, խզվում է քաղաքացի-պետություն կապը, պետական մարմինների նկատմամբ ձևավորվում է անվստահության բարձր մակարդակ, միմյանց նկատմամբ ձևավորվում է թշնամություն, ատելություն:
Այդ վիճակը պարարտ հող է պարունակում հակառակորդի համար, որը նման իրավիճակներում փորձում է ձեռնարկել ու ձեռնարկում է տեղեկատվական գրոհ ենթադրող գործողություններ՝ հասարակության աչքերում պետական մարմիններին, պետական ինստիտուտներին, պաշտոնատար անձանց նսեմացնելու, հեղինակազրկելու համար, որի վերջնական նպատակը երկիրը ներսից թուլացնելն ու ներքին կյանքում քաոսային ու խուճապային վիճակներ և տրամադրություններ ստեղծելն է:
2022 և 2023 թվականներին մասնավոր սուբյեկտների կողմից Արցախում իրականացվել են մի շարք սոցիոլոգիական հարցումներ պետական մարմինների, տարբեր պաշտոնատար անձանց հեղինակության, ճանաչվածության կամ նրանց նկատմամբ վստահության մակարդակը չափելու և այլ նպատակներով: Ակնհայտ էր, որ հատկապես պատերազմից հետո Արցախում պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք չէին կարող բարձր հեղինակություն վայելել, սակայն այդ պատկերը բովանդակող հարցման արդյունքները նաև հանրայնացվել են, հասանելի դարձել մեր թշնամիների համար՝ իրենց բոլոր կանխատեսելի բացասական հետևանքներով: Գիտակցաբար է արվել այդ ամենը, թե ոչ, այլ հարց է, բայց որ երևույթն անթույլատրելի է, կարծում եմ անկասկած է:
Այսօր նույնպես իրականացվում են նմանատիպ սոցիոլոգիական հարցումներ, տարաբնույթ հարցեր են ուղղվում մասնակիցներին, որոնց կողմից ենթադրաբար հետապնդվող նպատակները անորոշ կամ կասկածահարույց են, իսկ արդյունքների  հանրայնացումը կարող է բացասական ազդեցություն թողնել Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգության վրա, ինչը պետք է գրավի նաև ԱՀ իրավապահ մարմինների ուշադրությունը:
Վերոհիշյալ մտահոգությունները հաշվի առնելով՝ առաջիկայում միջոցներ են ձեռնարկվելու հիշյալ գործընթացը իրավական կարգավորման ենթարկելու ուղղությամբ: Ռազմական դրության պայմաններում սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենա միայն պետությունը, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենան բացառապես պետական մարմինների թույլտվությամբ ու պատվերով, որի արդյունքները պետք է տնօրինի բացառապես պետությունը»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է