

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ապրիլի 3-ից ժամը 15:00-ից մինչ ապրիլի 5-ը ժամը 18:00-ը կտրոնների սպասարկման կետերի կողմից տրամադրվել է արդեն նախորդ փուլում Ստեփանակերտում բաժանված կտրոնների թվի 64%-ն, վաղը` ապրիլի 6-ին, բոլոր սպասարկման կետերը նույնպես կաշխատեն, իսկ ապրիլի 7-ից արդեն սպասարկման կետերը կփակվեն, բայց ապրիլի 7-ից մինչ ապրիլի 14-ը կգործի հերթապահ մեկ կետ` Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ Ազատամարտիկների 39)՝ ոչ աշխատանքային օրերին մինչև օրվա ժամը 13:00-ն, իսկ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից 18:00-ն:
«Խնդրում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել ստանալ կտրոնները, վաղը ներկայանան կտրոնների գործող սպասարկման կետեր։ Ստորև կարող եք ծանոթանալ Ստեփանակերտում ապրիլի 6-ին սպասարկման կետերի աշխատանքային գրաֆիկին՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման հովհարային անջատումները՝
• ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե (Տ.Մեծ 10/26), 10-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 10:00-13:00, 14:00-17:00, • ԱրՊՀ , 5-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 9:00-10:00, 11:00-13:00, 15:00-18:00,
• Նյութական վնասների հարցերի կոմիտե, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ դպրոցներ՝ աշխատում են ժամը 9:00-12:00, 14:00-16:00, 17:00-18:00,
• ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե` աշխատում է 9:00-11:00, 12:00-15:00, 16:00-18:00»: ©
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…