

Նախօրեին Գորիս-Ստեփանակերտ միջպետական մայրուղու` թշնամու կողմից արգելափակված ճանապարհահատվածում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն վերադարձող արցախցիների նկատմամբ ադրբեջանցիների անթույլատրելի վարքագծի պատճառով առողջական վիճակի կտրուկ վատացում ունեցած ԱՀ քաղաքացիներին համապատասխան բժշկական օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերվել, և վերջիններս այսօր` ապրիլի 5-ին, դուրս են գրվել։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական բժշկական կենտրոնի Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Գրիգորի Առստամյանը:
«Երեկ երեկոյան Շուշիի շրջանից Հանրապետական բժշկական կենտրոնի Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է հասցվել չորս բուժառու, որոնցից երեքի մոտ կար հոգեհուզական գերլարված վիճակ: Չորրորդ բուժառուի մոտ այդ լարվածութունը մի քիչ ավելի ակտիվ էր դրսևորված, և առկա էր ճնշման բարձրացում: Նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել։ Անձնակազմը տեղյակ չէր, հանկարծակիի է եկել, և ոչ մեկը չի զգուշացրել, թե պացիենտները ինչ պայմաններում կարող են բերվել։ Բնականաբար, այդ հրատապ պայմաններում բուժանձնակազմը զբաղվել է բժշկական հարցերով և ուշադրություն չի դարձրել, թե ով է մեր քաղաքացիներին հասցրել հիվանդանոց: Արձանագրել են, որ եղել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, իսկ որոշ խիստ անցանկալի փաստեր արդեն պոստֆակտում ենք արձանագրել։ Այդ պահին անձնակազմը զբաղվել է մեր քաղաքացիներով, այլ ոչ թե նրանց բերող մեքենայով», – ներկայացրել է Գ. Առստամյանը:
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…