Քաղաքականություն

Սլովակիան այն երկրներից էր, որը խնդրով դիմեց ԵՄ-ին․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրներին, նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և մեր երկիրը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն այդ երկրի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և միջազգային հարթակներում:

«Անկախություն ձեռք բերելուց հետո, մենք միշտ զգացել ենք Սլովակիայի աջակցությունը: Մենք այս տարի նշում ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և դա լավ առիթ է՝ մեր համագործակցությունն առավել ընդլայնելու մասին մտածելու համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Լեռանային Ղարաբաղի հարցում ձեր դիրքորոշման համար.

այն հայտարարությունները, որ ընդունվել են ձեր խորհրդարանի կողմից աջակցություն են եղել մեզ համար, և հույս ենք հայտնում, որ դա կշարունակվի հետագայում ևս:

Դուք մեծ աշխատանք եք կատարել նաև ԵՄ Խորհրդի որոշման կայացման գործում՝ Հայաստանում երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման համար:

Սլովակիան այն վեց երկրներից մեկն էր, որը նախաձեռնեց և այդ խնդրով դիմեց ԵՄ բարձր ներկայացուցչին»:

Մարիան Քերին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է.

«Մեր այցն ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը՝ Հայաստանի և Սլովակիայի 30-ամյա համագործակցության առիթն է:

Երկրորդը՝ ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել հայ ժողովրդի այն հատվածին, որը հիմա գտնվում է ղարաբաղյան ճգնաժամի ազդեցության գոտում:

Մենք երեկ այցելեցինք Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, և շատ հպարտ ենք, որ մեր Ազգային ժողովը 2004 թվականին դատապարտել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2020 թվականին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և նաև հասավ մինչև Հայաստանի սահմաններ: Այդ իսկ պատճառով մենք 2020-2021 թթ. մեր Ազգային ժողովում ընդունեցինք բանաձև, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից իրականացրած այդ քայլերը»:

Հանդիպման ընթացքում Մարիան Քերին իր խոսքում ասել է, որ լավատեղյակ է Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման շուրջ կատարվող իրադարձություններին և շեշտել հումանիտար միջանցքի բնականոն գործունեության վերականգնման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած առկա հիմնախնդիրներին Հայաստանի իշխանությունների նպատակը Հարավային Կովկասում հարատև և կայուն խաղաղության հասնելն է:

Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է և Թուրքիայի, և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման, առանց նախապայմանների սահմանների բացման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման իր դիրքորոշմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական դիվանագիտության խթանմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև քաղաքական ամենաբարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

4 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

8 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

8 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

8 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

8 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

9 hours ago