

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Հայաստանում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոնին (նստավայրը՝ ք. Աստանա):
Լենա Նանուշյանը հույս է հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր խթան կհանդիսանա երկու երկների միջև ոլորտային համագործակցության զարգացմանը:
Հաշվի առնելով Կուբայի առողջապահական ներուժը` առանձնացվել են երկկողմ գործակցության հնարավոր ուղղությունները` առողջության առաջնային պահպանում, դեղագործություն, ուռուցքաբանություն, համաճարակաբանություն, ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակում:
Առաջարկվել է երկու երկրների մասնագետների միջև սկսել առցանց հանդիպումներ` ոլորտային քննարկումներ ծավալելու նպատակով նեղ մասնագիտական խմբեր ձևավորելու և մոտալուտ ժամկետում երկու երկրների գերատեսչությունների միջև փոխըմբռնման հուշագիր նախապատրաստելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…
Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…