Լրահոս

Քաղաքացիական պայմանագիրը ԱԺ դեպքով կդիմի Գլխավոր դատախազություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Երեկ ընդդիմության ՄԻՊ միասնական թեկնածուի կողմնակիցների կողմից Ազգային Ժողովի դիմաց տեղի ունեցած հավաքի ընթացքում հնչել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քաղաքական թիմի անդամների, քաղաքական ուժի կողմնակիցների հանդեպ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Մասնավորապես, հնչել է «պետք է այս քաղաքի ծառերից գլխիվայր կախվեն բոլոր նիկոլական թուրքերի մարմինները» արտահայտությունը եւ մի շարք այլ վիրավորանքներ ու սպառնալիքներ։

Սա ակնհայտ շարունակությունն էր առավոտյան մեկնարկած ՄԻՊ ընտրության հարցի քննարկման, և Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել շատ կոնկրետ դեպքերի հաջորդականության շղթայով։

Նախ, օրեր առաջ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հարձակվում է Վլադիմիր Վարդանյանի վրա և մարմնական վնասվածքներ հասցնում նրան, դրան հաջորդած օրերին ընդդիմադիր շրջանակները սկսում են հերոսացնել բռնություն գործադրած պատգամավորին` դրանով խրախուսելով բռնությունը և բորբոքելով բռնության հանրային խոսույթ,

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը չի դատապարտում այս աննախադեպ բռնության տանող գործողությունները, այնուհետև մարդու իրավուքների հանձնաժողովի նիստում Էդգար Ղազարյանը հայ ժողովրդին կոչում է ադրբեջանաթուրքական անունով, իսկ քիչ անց ԱԺ դիմաց Էդգար Ղազարյանի և ընդդիմադիր խմբակցության կողմնակիցները վարչապետի կողմնակիցների հանդեպ հնչեցնում են ակնհայտ բռնության և ահաբեկչական կոչեր:

Սա բռնության նախապատրաստության, գործադրման, խրախուսման և հետագա խորացման շղթայական գործողությունների շարք էր, որի կարևոր օղակներից մեկը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստն էր, որտեղ հանձնաժողովի նախագահը ունեցել է իր հստակ դերակատարությունը:

Ըստ էության, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը և ընդդիմության ՄԻՊ թեկնածուն միասնական ջանքերով սադրեցին և խափանեցին նիստի բնականոն ընթացքը` լարելով իրավիճակն ու գեներացնելով անհանդուրժողականության մթնոլորտ, հող նախապատրաստելով դրսում սպասող հավաքի մասնակիցների համար։

Վստահ եմ` հաշվարկն այն էր, որ իրավիճակն էլ ավելի կլարվի և ինչ-որ պահի դրսում հավաքվածները անկարգություններ կհրահրեն։ Հարկ է նշել, որ Մարդու իրավուքների հանձնաժողովի նիստից հետո այդ հավաքին միացավ և ելույթ ունեցավ նաև Էդգար Ղազարյանը:

Սա լավագույնս ապացուցում է, որ հանձնաժողովի նիստում կատարվողը և ԱԺ դիմաց տեղի ունեցած հավաքը սինխրոնացված էր և գործում էր մեկ նպատակի բռնության էսկալացիայի համար:

Վերը նշված իրադարձությունների վերաբերյալ հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը` դեպքերի փոխկապակցվածությունը, նշածս անձանց համագործակցությունը, իսկ հետո նաև հնչած արտահայտություններն ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու համար։

Ինքս պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն` հանգամանքներն ուսումնասիրելու կապակցությամբ»։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

7 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

8 hours ago