Հասարակություն

ՊԵԿ-ը հորդորում է պահպանել կանխիկի սահմանափակումները

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ կանխիկով գործարքների սահմանափակումներ ենթադրող օրենսդրության ընդունումից հետո կար շուրջ 40․940 սուբյեկտ, որոնց ՀԴՄ-ների վրա ակտիվացված չէին փոս-տերմինալները.

«Այսօր ԿԲ հետ համագործակցության արդյունքում մոտ ենք փոս-տերմինալների ակտիվացման 100% ցուցանիշին։

Ընդամենը չնչին՝ իմ նշած թվի 10%-ից էլ քիչ հատվածն է, որ վերջնական միջոցառումներ չի ձեռնարկել, և բոլորի նկատմամբ իրականացվում է խիստ հսկողություն, որ օրենքի պահանջը վերջնականապես իրականացվի»։

Ըստ Բադասյանի՝ կանխիկի սահմանափակումները ոչ միայն ՀԴՄ սարքերի միջոցով կատարվող գործարքների նկատմամբ են կիրառվում, այլև խոշոր գործարքների.

«ՊԵԿ-ը հսկիչ գնումներ էլ է անում, և իմ հորդորն է՝ կանխիկի սահմանափակումները խստիվ պահպանվեն, հակառակ դեպքում օրենսդրությամբ բավական խիստ միջոցներ են նախատեսված»։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հսկայական ծավալների անշարժ գույքի գործարքներ են կատարվում, և հորդորեց առքուվաճառքն իրականացնել անկանխիկ.

«Հորդորում եմ իրենց սեփականությունը կասկածի տակ չդնել, որովհետև զարտուղի ճանապարհով ձեռք բերված սեփականության իրավունքը վաղը, մյուս օրը ուղղակի կարող է վիճարկվել»։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

5 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

6 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

6 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

6 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

7 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

7 hours ago