Արցախ
06.04.2023

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ

ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Մարտիրոսյանի մասին լրատվամիջոցներում շրջանառված տեղեկության հետ:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև

«Այսօր հայաստանյան մի շարք էլեկտրոնային լրատվական միջոցներ հրապարակել են «Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ է արվել» վերտառությամբ հոդված, որի սկզբնաղբյուրը «Հրապարակ» օրաթերթն է:

Հոդվածում տեղ գտած որոշ պնդումներ իրականության հետ կապ չունեն, օրինակ՝ «Որոշ տեղեկություններով՝ ազատման (Սերգեյ Մարտիրոսյանի – ԱԽ գրասենյակ) պատճառը պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ ունեցած տարաձայնություններն են, Ներսիսյանը դժգոհություններ ունի, և որոշել են պաշտոնի իջեցում անել՝ նշանակելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնում։ Մարտիրոսյանին պաշտոնանկ անելով, ըստ էության, զրկել են ռուս խաղաղապահների հետ ի պաշտոնե շփումից, գործընթացներին ներկա գտնվելու հնարավորությունից»։

Այս առիթով տեղեկացնում ենք հետևյալը.

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Սերգեյ Միքայելի Մարտիրոսյանը 2023 թվականի մարտի 29-ին նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ՝ ազատվելով Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Համապատասխան տեղեկատվությունը 2023 թվականի մարտի 30-ին տեղադրվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի պաշտոնական կայքէջում:

Սերգեյ Մարտիրոսյանը, որպես Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, զբաղվում է նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի միջև համագործակցության հարցերով։

Անդրադառնալով Սերգեյ Մարտիրոսյանի և Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ու այլ անձանց հետ փոխհարաբերությունների և անձնական տվյալների վերաբերյալ պնդումներին՝ լրատվական միջոցներին կոչ ենք անում խստորեն պահպանել զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներն ու էթիկայի կանոնները։

Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք նաև՝ պահպանել հանրությանը ստույգ լուրեր մատուցելու սկզբունքը և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ինչով նաև կչեզոքացվի հակառակորդի կողմից նմանօրինակ կեղծիքների օգտագործման հնարավորությունը»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է