Ադրբեջանում հանդիպել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ղարիբաշվիլին հանդիպմանը հայտարարել է. «Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել եմ, որ Վրաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը և հավատարիմ է տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը՝ ներառյալ էներգետիկան, առևտուրը, տրանսպորտը և անվտանգությունը։ Վրաստանն ու Ադրբեջանը կկարողանան համատեղ լուծել տարածաշրջանի մարտահրավերները և խթանել համագործակցությունը»։














