Արցախ
08.04.2023

Ամենածանր բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը․ Վարդանյան

Ամենածանր բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը․ Վարդանյան

Բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն այն ժամանակ, երբ մյուս կողմը կիմանա, որ իրավունք չունի խախտելու պայմանավորվածությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Պատասխանելով հետևորդներից մեկի հարցին, թե արդյոք հնարավոր կլինի բանակցություններով կարգավորել Արցախի հիմնախնդիրը, թե պետք է անպայման պատերազմել՝ Ռուբեն Վարդանյանը նշել է՝ միշտ եղել է այն կարծիքին, որ ամենածանր, ամենադժվար բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը:

«Վստահ եմ, որ բանակցությունների միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, բայց, միևնույն ժամանակ, նայելով պատմության էջերը, վստահ եմ՝ եթե ուժեղ չլինենք, եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, եթե մեր ոգին և կամքը չցուցաբերենք թշնամում, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնելու: Ավելին՝ բանակցությունները, պայմանավորվածությունները կաշխատեն միայն այն ժամանակ, երբ մյուս կողմը միշտ կիմանա, որ իրենք իրավունք չունի խախտելու մեր պայմանավորվածությունները», – նշել է Վարդանյանը:

ԱՀ նախկին պետնախարարը հիշեցրել է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ հզոր պետությունների միջև կնքված խաղաղության պայմանագրից ամիսներ կամ տարիներ անց մեծ պատերազմ է սկսվել։ Նրա խոսքով՝ այժմ մենք նույն վիճակում ենք, ուստի եթե ուզում ենք, որ մեզ համար ընդունելի պայմանավորվածությունները պահպանվեն երկար ժամանակ, ապա պետք է ուժեղ լինենք ու միշտ պատրաստ պատերազմին։ «Վստահ եմ՝ այդ ուժը մեզ հնարավորություն կտա խուսափել պատերազմից», – եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է