Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Իրանին

Բաքուն «կողմնակալ» և «հուզական» է որակել Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանիի հայտարարությունները՝ կապված Իրանի դեսպանատան մի քանի աշխատակիցների Ադրբեջանից վտարման հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել Բաքվում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության չորս աշխատակցի՝ «դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն այս կապակցությամբ ասել է, որ Իրանի ԱԳՆ խոսնակի պնդումները, որ Իրանի դեսպանատան աշխատակիցների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշումը հակասում է բարիդրացիության սկզբունքներին, «հիմք չունեն»։

Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքում «անօրինական գործողություններն» անհամատեղելի են բարիդրացիական հարաբերությունների հետ:

«Իսլամական համերաշխությունը չի ենթադրում «կրոնի օգտագործում քաղաքական նպատակներով» «միջամտություն»հարևան պետությունների ներքին գործերին, աջակցություն մեկ այլ մահմեդական երկրի «տարածքների օկուպացմանը» : Ադրբեջանն իր հարևանների հետ հարաբերությունները կառուցում է «փոխադարձության սկզբունքների» հիման վրա: Բաքուն երբեք շահագրգռված չի եղել որևէ երկրի հետ հարաբերությունների խզմամբ. Ադրբեջանի ձեռնարկած «ադեկվատ միջոցները» միշտ եղել են սադրիչ ու բորբոքող քայլերի արձագանքը»,- ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկը

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր…

12 minutes ago

Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային՝ նշելով, որ սա գաղափարախոսական հարց է։…

32 minutes ago

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը ամբողջապես դելիմիտացվել և դեմարկացվել է

Բիշքեկում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը պետական սահմանի մասին համաձայնագիր են…

1 hour ago

Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…

2 hours ago

ՌԴ-ն Արցախի իշխանություններին չի տեղեկացրել սեպտեմբերի 19-ի հարձակման մասին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել…

2 hours ago

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

15 hours ago