Հասարակություն

Ավինյանը անդրադարձել է չսահմանված վայրերում շինարարական աղբ թափելու խնդրին

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստին անդրադարձ է եղել չսահմանված վայրերում շինարարական աղբ թափելու խնդրին։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրեց, որ վարչական շրջանների ղեկավարների հետ կազմակերպվել են շրջայցեր.

«Արաբկիրի շրջանի ղեկավարի կողմից արգելափակվել են որոշ մուտքեր, որ այլևս որևէ մեքենա չներթափանցի։ Նույնն արել է Մալաթիա-Սեբաստիա շրջանի ղեկավարը։ Նույն միջոցառումները կանենք Շենգավիթում, այնտեղ էլ է խնդիրը սրված։ Միակ ճանապարհն այդ տարածքների արգելափակումն է»,- ասաց նա։

Ըստ Արեյանի՝ պայմանավորվածություն կա պարեկային ծառայության հետ՝ շարունակել ամենօրյա ստուգումները։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ պայքարում են հետևանքների դեմ, բայց պետք է անդրադառնալ խնդրի սկզբնաղբյուրին. «Սկզբնաղբյուրը շինհրապարակներն ու շինարարարներն են, որ այս համապատասխան մաֆիային տալիս են շինաղբից ավելի էժան ձերբազատվելու հնարավորություն։

Այսուհետ ավարտական ակտերը պետք է կապենք նրա հետ, թե շինարարը, շինարարությունն իրականացնելիս, ստացե՞լ է համապատասխան շինաղբավայրի փաստաթղթերը»։

Ըստ Ավինյանի՝ շինարարական կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան փաստաթղթեր, թե որտեղ են տեղափոխել շինաղբը.

«Եթե այդ փաստաթղթերը չունեցան, թե որ շինաղբավայր են տեղափոխում շինաղբը, մեզ հետ խնդիր են ունենալու»։

Թիվ 1

Recent Posts

Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների…

15 minutes ago

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

29 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

49 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

1 hour ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

2 hours ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

2 hours ago