Լրահոս

Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում եղել է մի քանի համայնքներում՝ ծանոթացել սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող բուժհաստատությունների, դպրոցների, մանկապարտեզների, ավտոճանապարհների կառուցման աշխատանքների ընթացքին:

Վարչապետին նախ ներկայացվել է Եղեգնաձոր քաղաքում նոր կառուցվող մարզային հիվանդանոցի կառուցման ընթացքը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հիվանդանոցի նոր շենքը կառուցվում է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ-պետական հիմնարկի պատվիրատվությամբ, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում:

Պայմանագրային գումարը կազմել է 2 մլրդ դրամ: Հիվանդանոցի շենքը կառուցվում է և կահավորվելու է առողջապահության արդի պահանջներին համապատասխան: «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» ՓԲԸ-ում գործելու են վիրաբուժական (10 մահճակալով), թերապևտիկ (8), մանկաբուժական (6), ինֆեկցիոն (2), մանկաբարձագինեկոլոգիական (10), վերակենդանացման (5) բաժանմունքներ:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց, որի կառուցման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել դպրոցում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին: Նշվել է, որ նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և Ասիական բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»:

Պայմանագրային գումարը կազմում է 1 մլրդ 228 մլն դրամ: Դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2019 թվականին: Դպրոցն ունի տարրական և միջին դպրոցի մասնաշենքեր: Գործելու են կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, օտար լեզուների, կերպարվեստի, շախմատի կաբինետներ, միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճ՝ հանդերձարանով, գույքի պահոցով:

Դպրոցն ունի վերելակ, լոգարաններ, սանհանգույցներ, ընդարձակ բակ: Նոր շենքի շահագործումով 577 աշակերտների ուսումնառությունը և դասավանդող 53 ուսուցիչների աշխատանքնային գործունեությունը կընթանա բարենպաստ պայմաններում և սեյսմակայուն ապահովությամբ:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև դպրոցի նախկին շենքում, զրուցել աշակերտների և ուսուցչական կազմի հետ: Վերջիններս շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ դպրոցի նոր շենքի կառուցման և ուսուցման համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

13 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

13 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

14 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

14 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

14 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

14 hours ago