Գլխավոր

Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Երևանի հետ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Ղազախստանում է: Նախագահներ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Իլհամ Ալիևը նախ նեղ, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում են անցկացրել:

Հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ Ղազախստանն ու Ադրբեջանը կստեղծեն Գերագույն միջպետական խորհուրդ` երկկողմ համագործակցության զարգացման համար: Տոկաևի խոսքով` Ադրբեջանի նախագահի այցը մեծ նշանակություն ունի երկու երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Բաքվում ստորագրվել է Ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և դաշնակցային համագործակցության խորացման մասին հռչակագիրը, ինչպես նաև մինչև 2026 թվականը համագործակցության զարգացման համապարփակ ծրագիրը։

Տոկաևը հայտնել է նաև, որ Ղազախստանի իշխանությունները մտադիր են մեծացնել հանրապետությունից Ադրբեջանի տարածքով արտահանվող նավթի ծավալը։ Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական բանակցություններին, խաղաղության գործընթացին և ընթացիկ բանակցություններին։

Նա, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Երևանի հետ»։

Ղազախստանի նախագահ էլ իր հերթին հայտարարել է, որ Աստանան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

3 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

5 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

5 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

6 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

6 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

6 hours ago