Կրթություն

Քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի առաջիկա անելիքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Նանա Սկաուն:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը՝ կարևորելով ծրագրի արդյունավետ իրագործումը ՀՀ մարզային դպրոցներում:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ներկայում ՀՀ կառավարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ, իրականացնում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հանրապետության 10 մարզում՝ յուրաքանչյուր օր ավելի քան 100 հազար երեխայի ապահովելով առողջ սննդով:

««Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ցանկանում ենք ներդնել նաև Երևանում: Բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել՝ հասկանալու, թե որ մոդելով է առավել արդյունավետ ծրագիրն իրագործել Երևանում:

Գործընկերների հետ տարիներ շարունակ արդյունավետ համագործակցության շնորհիվ այսօր կարելի է փաստել, որ իրականացվել են ծրագրի կարևորագույն նպատակները, որոնք են՝ համախմբել համայնքի ջանքերը և ապահովել առողջ սնունդ»,- ասել է նախարարը:

Նա նաև շեշտել է, որ գործընկերների հետ համագործակցությամբ ծրագրի շրջանակում վերանորոգվել են դպրոցական ճաշարանները, բարելավվել ենթակառուցվածքները: Ըստ նախարարի՝ դիտարկվում է ծրագրի ընդլայնման հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանը Կորին Ֆլեյշերին տեղեկացրել է, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ներդրումը ՀՀ-ում կարելի է հաջողված համարել, և այն փորձը, որն արդեն շոշափելի է, կարող է օրինակ լինել նաև այլ երկրների համար:

Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերն անդրադարձել է համագործակցության շարունակությանը, խոսել է ՊՀԾ Հայաստանի ռազմավարության ու առաջիկա անելիքների մասին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացած պարենային և կրթական խնդիրներին:

Նա նշել է, որ այս տարվա հունվարին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին նամակ է ուղղվել, որում կոչ է արվել ՄԱԿ-ի ՊՀԾ-ին օգտագործել իր տրամադրության տակ գտնվող բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի երեխաներին և ապահովելու նրանց հիմնարար իրավունքները:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

8 minutes ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

23 minutes ago

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

49 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

1 hour ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

1 hour ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

2 hours ago