Գլխավոր
11.04.2023

Դատախազը մանրամասնել է, թե ի՞նչ պատիժ է սպասվում ՀՅԴ-ական պատգամավորին

Դատախազը մանրամասնել է, թե ի՞նչ պատիժ է սպասվում ՀՅԴ-ական պատգամավորին

«Ներկայացված են բոլոր անձանց ինչպես ցուցմունքները, այնպես էլ առերես հարցաքննությունների բովանդակությունը»,– ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին ի պատասխան դատախազը նշեց, որ սկզբունքային նշանակություն ունի դեպքի վայրի զննությունը, քանի որ սենյակի աթոռների վրա կան արյան հետքեր. «Կարևոր է դեպքի վայրի զննությունը՝ օբյեկտիվորեն հասկանալու համար, թե ով, որտեղ է գտնվել, որովհետև վերբալ ապացույցներում յուրաքանչյուր կողմ պնդում է իր տեսակետը։ Եւ այստեղ կարևոր նշանակություն ունի երրորդ անձի՝ Եղիշե Կիրակոսյանի տված ցուցմունքը»։ Ըստ դատախազի՝ երկու հիմնական օբյեկտիվ ապացույցը դեպքի վայրի զննությունն ու Եղիշե Կիրակոսյանի ցուցմունքներն են։

Դատախազը նաև մանրամասնել է, թե քրեական օրենսգիրքն ի՞նչ պատիժ է նախատեսում նման դեպքում։ 

Ի պատասխան մեկ այլ պատգամավորի՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, Աննա Վարդապետյանը նշել է, թե քրեական նոր օրենսգիրքն ունի ուղիղ արգելք առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու տեսանկյունից. «Տվյալ իրավիճակում ես երկու հանցակազմի մասին եմ խոսում՝ տվյալ դեպքում իդեալական համակցությամբ, այսինքն՝ մեկ արարքի հետևանքով՝ երկու քրեաիրավական հետևանքի առաջացում: Ֆորմալ առումով սա մեկ արարք է, մեկ ոչ մեծ ծանրության հանցագործություն, ուստի Քրեական նոր օրենսգիրքը կատեգորիկ թույլ չի տալիս անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատժատեսակը կիրառել: Կիրառելի են մյուս պատժատեսակները, օրինակ՝ հանրային աշխատանք կամ տուգանք»,-նշեց նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է