Գլխավոր
12.04.2023

Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումները դադարեցվել են. Ջեյհուն Բայրամով

«Միջազգային միջնորդները ջանքեր են գործադրում Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային սեղան վերադարձնելու համար»:

Այս մասին Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ կայացած մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա, ինչպես միշտ, մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ հայտարարելով, թե  Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշման» արդյունքում անցյալ տարվա դեկտեմբերից դադարեցվել են անմիջական շփումները Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, իսկ միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ և ինտենսիվ աշխատում են այդ ուղղությամբ։

«Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բայրամովը։

Օգտվելով առիթից՝ Բայրամովը նաև հայտարարել է, թե Օսմանիին տեղեկացրել է այն գոյություն չունեցող ջանքերի մասին, որոնք Բաքուն գործադրում է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ իբր հիմնված խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վրա:

Հիշեցնենք՝ Օսմանին Բաքվում է տարածաշրջանային այցով, նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ. Օսմանին ժամանելու է նաև Հայաստան:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54