Այս պահին Tiv1.am կայքի խմբագրությունում են գտնվում Արաբկիրի քննչական վարչության աշխատակիցները։ Խմբագրությունում կատարվում է խուզարկություն, առգրավվել են համակարգչային կրիչներ և այլ տեխնիկա։ Կարծում ենք՝ այս ամենը կապված է վերջին շրջանում ՀՀ-ում մարիխուանայի օգտագործման ապաքրեականացմանն ուղղված որոշ հրապարակումների հետ։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ մինչ այդ խուզարկություն է կատարվել նաև Tiv1.am կայքի տնօրենի բնակարանում։

















