Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սաբիհա Գաֆարովան ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի 55-րդ լիագումար նիստում կոչ է արել հետաքննել Հայաստանի հետ սահմանին անհետ կորած երկու ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ վերաբերմունքի դեպքերը։
«Համապատասխան միջազգային կազմակերպությունները պետք է հետաքննեն զինվորականների նկատմամբ բռնության փաստերը և պատշաճ գնահատական տան», – հայտարարել է Գաֆարովան։

















