Հասարակություն

Վանիկ Զաքարյանը մարդկային բարձր որակներ ունեցող հետաքրքիր անհատականություն էր. Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ,  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ–ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա Վանիկ Զաքարյանի մահվան մասին: Ակնառու է Վանիկ Զաքարյանի ավանդը ոչ միայն հայկական շախմատի զարգացման ու հանրահռչակման գործում, այլև անչափ գնահատելի է նրա գիտական, մանկավարժական և հասարակական արգասավոր գործունեությունը, որի համար Վանիկ Զաքարյանը ժամանակին արժանվույնս գնահատվել է պետության կողմից՝ արժանանալով կոչումների և պարգևների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

Վանիկ Զաքարյանը մարդկային բարձր որակներ ունեցող հետաքրքիր անհատականություն էր՝ իր յուրահատուկ հումորով ու սուր մտքով, և ես հաճույքով եմ հիշում մեր շփումները: Աղոթում եմ նրա հոգու հանգստության համար: Խորին ցավակցություն եմ հայտնում  մեր գիտական հասարակությանը, շախմատասերներին, վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Վանիկ Զաքարյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին  և ընկերներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ»,-ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքում:

Թիվ 1

Recent Posts

Իրանին հարվածելու որոշում չի ընդունվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն Իսրայելի ռազմական կաբինետը չորս ժամ տեւած նիստ է անցկացրել, բայց Իրանին…

2 hours ago

Վահագն խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և ազգային առաջնորդի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ,…

3 hours ago

Փոխնախարարը ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի…

4 hours ago

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…

4 hours ago

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի…

4 hours ago

Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը։…

4 hours ago