Գլխավոր
17.04.2023

Ֆինանսական տույժի մասին խոսք չկա. ԿԳՄՍ փոխնախարար

Ֆինանսական տույժի մասին խոսք չկա. ԿԳՄՍ փոխնախարար

Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե իբրև Հայաստանը տուգանվել է 300.000 եվրոյով՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրման միջադեպի պատճառով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով լուրը, ասաց. «Նորից պաշտոնապես հայտարարում եմ՝ որևէ ֆինանսական տույժի մասին խոսք չկա, ամենավատ հետևանքը կարող է լինել այն, որ մեզ չտան Ծանրամարտի աշխարհի 2024-ի առաջնությունը անցկացնելու իրավունքը, ինչը շատ վատ կլինի, բայց հիմա եղել է, ու մենք բանակցում ենք, որ այդպիսի հետևանքներ չլինեն»։ 

Գիլոյանի խոսքով՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է անթերի. «Սպորտային մասը կատարելապես արել ենք, որևէ մարդ չի տուժել, ոչ ոք ֆիզիկապես չի տուժել այդ միջադեպից։ Դրա համար, հաշվի առնելով այդ ամենը, գուցե ներողամիտ գտնվեն ու մեր խնդրանքը կատարեն՝ տան այդ իրավունքը»,- նշեց նա և պատասխանելով հարցին, թե ե՞րբ պարզ կլինի՝  ՀՀ-ում կանցկացվի՞ Աշխարհի առաջնությունը, թե՞ ոչ, ԿԳՄՍ փոխնախարարը պատասխանեց. «Դա կլինի ամռանը։ Իրականում մենք գործնականում արդեն ստացել ենք դրա իրավունքը, մեզ ասել էին, որ խնդիր չկա, և մնացել են թղթաբանական հարցեր, բայց այդ միջադեպի պատճառով… Ինչպես ասես՝ բանակցում ենք, փորձում ենք մեղմել, բացատրել, որ դա ընդամենը բացման արարողության ժամանակ է տեղի ունեցել։ Եվ հիմա մրցումները շատ բարձր մակարդակով անցկացնում ենք, և մեր արտասահմանցի գործընկերները միաբերան ասում են, որ սա օլիմպիական խաղերի մակարդակ է և շատ լավ կազմակերպված, որի նմանը չեն տեսել, ու շատ շնորհակալ են այդ ամենի համար։ Ես բառացիորեն փոխանցեցի իրենց խոսքերը»։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է