Հասարակություն

Դեմիրճյանի շնորհիվ Երևանն ապրում էր համաչափ զարգացում. Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 91-ամյակի վերաբերյալ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Հայաստանի հասարակական ու քաղաքական մտքի պատմության լավագույն գործիչներից մեկի, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 91-ամյակն է։ Կարեն Դեմիրճյանն այն եզակի գործիչներից է, ով իր հանդեպ եղած համատարած սերն ու հարգանքը վաստակել է իր պետականամետ մտածելակերպով ու նվիրված աշխատանքով՝ հանուն մեր հայրենիքի։ Առանձահատուկ էր նաև Դեմիրճյանի նվիրումը մայրաքաղաքին։ Նրա օրոք են կառուցվել ու շահագործման հանձնվել երևանյան կոլորիտի մաս կազմող, մի շարք գործառնական ու մշակութային տեսանկյունից կարևոր, պատմական կառույցներ, նա է ստանձնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցումը։

Դեմիրճյանի շնորհիվ Երևանն ապրում էր համաչափ զարգացում, պահպանում և ձևավորում իր ուրույն դիմագիծը։ Իր քաղաքի ու երկրի նկատմամբ ունեցած սերն էր Դեմիրճյանի գործունեության հիմքն ու առանցքը։ Երևանի հանդեպ ունեցած նման անմնացորդ նվիրումն այսօր էլ պետք է լինի օրինակելի մեր բոլորիս գործունեության համար»։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

5 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

6 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

6 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

6 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

7 hours ago