Քաղաքականություն

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը կենսական հրամայական է․ Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Ամփոփելով ԱՄՆ կատարած 10-օրյա աշխատանքային այցս, որի ընթացքում բազմաթիվ կուսակցական, համայնքային և ժողովրդային հանդիպումներ ունեցա Արևելյան և Արևմտյան ափերում, հարկ եմ համարում արձանագրել․

– պատերազմից հետո, պայմանավորված նաև երկրի ներկա իրավիճակով, Սփյուռքը հիասթափության և անորոշության մեջ է,

-չնայած վերոնշյալ հանգամանքին, տասնյակ հազարավոր հայեր ամբողջ աշխարհում ամեն օր ապրում են Հայաստանի Հանրապետության և Արցախի հոգսերով, ճանապարհներ են փնտրում հայկական երկու պետություններին օգտակար լինելու համար,

– Սփյուռքի ազգային կառույցները հսկայական աշխատանք են իրականացնում հայապահպանության, ազգային սերունդ կրթելու, ազգային ավանդույթներին, արժեքներին ու արմատներին մշտահաղորդ լինելու ուղղությամբ,

– հայկական Սփյուռքը ունի մեծ ներուժ և կարողություն, ինչը ոչ միայն լիարժեք չի օգտագործվում, այլև հակառակը, օրվա իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում օտարվում է Հայրենիքից:

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը կենսական հրամայական է»։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

6 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

7 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

7 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

8 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

8 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

9 hours ago