Սպորտ

Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ) ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: Այսպիսով, Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող առաջնությունում։

Պոկում վարժությունում Սահակյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 140, ապա 145 կգ կշռող ծանրաձողերը: Երրորդ մոտեցումը, որի համար Սահակյանը 147 էր պատվիրել և կարող էր ռեկորդ սահմանել, հայ ծանրորդը չի կարողացել հաջող կատարել:

Հրում վարժությունում Սահակյանը երկու հաջող մոտեցումներից հետո գլխավերևում պահել է 170 և 175 կշռող ծանրաձողերն ու անհասանելի դարձել մրցակիցների համար: Երրորդ մոտեցումից Գոռը հրաժարվել է:

Այս քաշային կարգում երկամարտի արծաթե մեդալին արժանացել է Իսպանիայի ներկայացուցիչ Խուան Էրնանդեսը՝ 305 կգ արդյունքով, լավագույն եռյակը եզրափակել է Թուրքիայի ներկայացուցիչ Կաան Կահրիմանը՝ 301 կգ արդյունքով:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երեկ բրոնզե մեդալ էր նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ):

Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր բրոնզե մեդալներին:

Վաղը՝ ապրիլի 18-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա միայն Անուշ Արշակյանը՝ հանդես գալով կանանց B ենթախմբի 64 կգ քաշայինների կարգում: Մրցումների մեկնարկը 11:30-ին է:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

1 hour ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

2 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

3 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

3 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

4 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

4 hours ago